Nehemiah 9:35 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նորանք իրանց թագաւորելու ժամանակումը, եւ քո նորանց արած շատ բարիքներ արած ժամանակումը եւ այն ընդարձակ եւ պարարտ երկրումը, որ տուել էիր նորանց, քեզ չծառայեցին եւ ետ չդառան իրանց չար գործերիցը։
Armenian Eastern Bible 1994 Դու մեզ տուեցիր քո գթութիւնները եւ բազում բարութիւնները, տուեցիր մեզ այս լայն, ընդարձակ ու պարարտ երկիրը, բայց մենք
armenian-1853 Եւ անոնք իրենց թագաւորութեան ատենը ու անոնց շատ բարիքներ տուած ատենդ եւ այն ընդարձակ ու բերրի երկրին մէջ որ անոնց տուիր, քեզի ծառայութիւն չըրին ու իրենց չար գործերէն չդարձան.
armenian-2018 Եվ նրանք իրենց թագավորելու ժամանակ և այն ժամանակ, երբ դու նրանց շատ բարիքներ արեցիր, և այն ընդարձակ ու բերրի երկրում, որ տվել էիր նրանց, քեզ չծառայեցին և չհրաժարվեցին իրենց չար գործերից։
armenian-nea Չգնահատեցինք քո գթությունն ու բազում բարությունը, որ շնորհեցիր մեզ, և այս լայն, ընդարձակ և բարեբեր երկրում, որ տվեցիր մեզ, չծառայեցինք քեզ, այլ մեր սրտերը շրջեցինք քո օրենքներից և գերության մատնվեցինք մեր մեղքերի պատճառով։