Nehemiah 9:32 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ արդ, ով մեր Աստուած, մեծ, զօրաւոր եւ ահեղ՝ ուխտ ու ողորմութիւն պահող Աստուած, թող քո առաջին քիչ չերեւնան այն ամեն նեղութիւնները, որ պատահեցին մեզ, մեր թագաւորներին մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարէներին, մեր հայրերին եւ քո բոլոր ժողովրդին Ասորեստանի թագաւորի ժամանակից մինչեւ այսօր։
Armenian Eastern Bible 1994 Այժմ, Տէ՛ր Աստուած մեր, դու, որ զօրաւոր ես ու մեծ, ամենակալ եւ ահարկու, արդար եւ ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու
armenian-1853 Եւ հիմա, ո՛վ Աստուած մեր, որ ուխտ ու ողորմութիւն պահող, մեծ, զօրաւոր ու ահեղ Աստուած ես, Ասորեստանի թագաւորներուն օրերէն մինչեւ այսօր մեզի, մեր թագաւորներուն, մեր իշխաններուն, մեր քահանաներուն, մեր մարգարէներուն, մեր հայրերուն ու քու բոլոր ժողովուրդիդ ամէն պատահած նեղութիւնները թող քու առջեւդ քիչ չերեւնան։
armenian-2018 Եվ արդ, ո՛վ մեր Աստված, մեծ, զորավոր և ահեղ, ուխտ և ողորմություն պահո՛ղ Աստված, թող քո աչքին քիչ չերևան այն ամեն նեղությունները, որ պատահեցին մեզ, մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարեներին, մեր հայրերին և քո ամբողջ ժողովրդին՝ Ասորեստանի թագավորի ժամանակից մինչև այսօր։
armenian-nea Եվ այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, հզոր և մեծ, ամենակալ և ահազդու, արդար և ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմությունը, նայի՛ր մեր տառապանքներին և նեղություններին, որով Ասորեստանի թագավորները տառապեցրին մեր թագավորներին ու իշխաններին, մեր քահանաներին ու մարգարեներին և մեր բոլոր հայրերին ու քո ժողովրդին և բռնացան մեզ վրա մինչև այսօր։