Nehemiah 9:29 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ դու նորանց վկայեցիր, որ նորանց դարձնես դէպի քո օրէնքը, բայց նորանք ամբարտաւանացան եւ չլսեցին քո պատուէրներին եւ քո իրաւունքների դէմ մեղանչեցին, որոնց կատարող մարդը նորանցով կապրէ. եւ իրանց ուսերը անհնազանդեցրին եւ իրանց վիզը խստացրին, եւ չլսեցին։
Armenian Eastern Bible 1994 եւ դարձեալ նրանց պատուիրեցիր դառնալ քո օրէնքներին։ Իսկ նրանք, յիմարացած, անմտութեամբ չհնազանդուեցին քո օրէնքներին
armenian-1853 Ու քու օրէնքիդ դարձնելու համար անոնց վկայութիւն ըրիր, բայց անոնք հպարտացան ու քու հրամաններուդ չհնազանդեցան եւ քու պատուիրանքներուդ դէմ մեղք գործեցին (զորոնք պահող մարդը անոնցմով կ’ապրի) ու իրենց ուսերը չխոնարհեցուցին, հապա իրենց պարանոցը խստացուցին ու չհնազանդեցան։
armenian-2018 Եվ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք մեծամտացան և չլսեցին քո պատվերները և քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնք կատարող մարդը նրանցով կապրի, և իրենց ուսերն անհնազանդեցրին և իրենց վիզը պնդացրին ու չլսեցին։
armenian-nea Եվ դարձյալ զգուշացրիր նրանց՝ դառնալու քո Օրենքին, իսկ նրանք հիմարությամբ անմտանալով չանսացին քո օրենքներին և մեղանչեցին քո հրամանների և պատվիրանների դեմ, որ դու ասել և հրամայել էիր, որպեսզի մարդկանցից ով կատարի քո պատվիրանների խոսքերը, ապրի նրանցով։ Իսկ նրանք դարձրին իրենց թիկունքները, խստապարանոց դարձան և չլսեցին քո խոսքը։