Nehemiah 9:15 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ երկնքիցը հաց տուիր նորանց՝ նորանք սովածանալիս, եւ նորանց համար ջուր հանեցիր ապառաժիցը՝ նորանք ծարաւելիս. եւ նորանց ասեցիր որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որը նորանց տալու համար ձեռքդ բարձրացրել էիր։
Armenian Eastern Bible 1994 Դու երկնքի հացը տուեցիր նրանց՝ կերակրուելու համար, ժայռից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց, ճանապարհ բացեցիր նրանց
armenian-1853 Երբ անօթեցան՝ անոնց երկնքէն հաց տուիր, երբ ծարաւցան՝ անոնց ապառաժէն ջուր հանեցիր։ Անոնց ըսիր, որ մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ անոնց տալու համար ձեռքդ վերցուցիր՝ ՝։
armenian-2018 Եվ երկնքից հաց տվեցիր նրանց, երբ նրանք սոված էին, և նրանց համար ջուր հանեցիր ապառաժից, երբ նրանք ծարաված էին։ Եվ նրանց ասացիր, որ մտնեն և ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էիր ձեռքդ։
armenian-nea Երկնքից ուտելու հաց տվեցիր նրանց, և վեմից ջուր բխեցրիր ու խմեցրիր նրանց և պատվիրեցիր նրանց մտնելու ու ժառանգելու այն երկիրը, որի վրա բարձրացրիր քո ձեռքը՝ նրանց տալու համար։