Nehemiah 7:70 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տուին. Աթարսաթան գանձին տուաւ հազար ոսկի դրամ, յիսուն սկաւառակ, հինգ հարիւր երեսուն քահանայական պատմուճան։ |
| Armenian Eastern Bible 1994 | Տոհմերի իշխանները գործի համար տուեցին քսան հազար ոսկի եւ տասներկու հազար երկու հարիւր մնաս արծաթ։ |
| armenian-1853 | Տոհմերու իշխաններէն ոմանք՝ գործին համար ընծայ տուին։ Աթարսաթան հազար ոսկի դրամ, յիսուն սկաւառակ ու հինգ հարիւր երեսուն քահանայական պատմուճան տուաւ գանձին։ |
| armenian-2018 | Եվ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տվեցին. Աթարսաթան գանձարանին տվեց հազար ոսկի դրամ, հիսուն սկավառակ, հինգ հարյուր երեսուն քահանայական պատմուճան։ |
| armenian-nea | Տոհմերի իշխանները նվիրատվություններ արեցին գործի համար. կառավարիչը գանձարանին տվեց հիսուն ոսկե սկավառակ և երեսուն քահանայական պատմուճան։ |