Nehemiah 7:67 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բացի նորանց ծառաներից եւ աղախիններիցը, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթը հոգի էին. Եւ նորանց հետ երկու հարիւր քառասունեւհինգ երգիչներ եւ երգչուհիներ կային։
Armenian Eastern Bible 1994 Ձիերը՝ եօթը հարիւր երեսունվեց, ջորիները՝ երկու հարիւր քառասունհինգ,
armenian-1853 Բացի անոնց ծառաներէն ու աղախիններէն, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունըեօթը հոգի էին ու անոնց մէջ երկու հարիւր քառասունըհինգ այր եւ կին երգողներ կային։
armenian-2018 Բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին, և նրանց հետ երկու հարյուր քառասունհինգ երգիչներ ու երգչուհիներ կային։
armenian-nea չհաշված նրանց ծառաներին և աղախիններին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին։ Սաղմոսերգուները՝ տղամարդիկ և կանայք, երկու հարյուր քառասունհինգ հոգի էին։