Nehemiah 6:2 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Այն ժամանակ Սանաբաղատը եւ Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասեցին. Եկ միասին տեսակցուինք Ովնովի դաշտումը՝ գիւղերումը. բայց նորանք մտածում էին որ ինձ չարութիւն անեն։
Armenian Eastern Bible 1994 Սանաբալատն ու Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասացին. «Ե՛կ եւ միասին հաւաքուենք Օնոյի դաշտավայրի մի գիւղում»։
armenian-1853 Սանաբաղատն ու Գեսամը ինծի մարդ ղրկեցին ու ըսին. «Եկո՛ւր, Ովնովին դաշտին գիւղերուն մէջ իրարու հետ տեսնուինք»։ Բայց անոնք ինծի չարութիւն ընել կը խորհէին։
armenian-2018 այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։
armenian-nea Սանաբաղատը և Գեսամը լուր ուղարկեցին ինձ՝ ասելով. «Արի միասին հանդիպենք Ովնոյի դաշտի մի գյուղում»։ Նրանք մտադիր էին չարիք գործել իմ նկատմամբ։