Nehemiah 13:28 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ մեծ քահանայ Եղիասիբի որդի Յովիադայի որդկանցից մէկը Որոնացի Սանաբաղատի փեսան էր. եւ նորան դուրս արի իմ կշտից։
Armenian Eastern Bible 1994 Յովիդիայի եւ Ելիասիբ մեծ քահանայի որդիների մասին լսեցի, թէ նրանցից մէկի կինը Սանաբալատի դուստրն է, եւ նրան
armenian-1853 Եւ մեծ քահանային Եղիասիբին որդիին Յովիադային որդիներէն մէկը Որոնացի Սանաբաղատին փեսան էր. անոր համար զանիկա քովէս վռնտեցի։
armenian-2018 Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներից մեկը որոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։
armenian-nea Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։