Nehemiah 13:21 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ես նորանց յանդիմանեցի ասելով. Դուք ի՞նչու համար էք գիշերը պարսպի առաջին մնում. եթէ մէկ անգամ էլ այդպէս անէք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վերայ. այն ժամանակից հետէ այլ եւս չեկան շաբաթ օրը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ես ասացի նրանց. «Ինչո՞ւ էք դուք քնում պարսպից դուրս. եթէ էլի տեսնեմ այդ անօրէնութիւնը, հրաման կը տամ, որ դուք չգաք |
| armenian-1853 | Ես զանոնք յանդիմանեցի՝ ըսելով. «Դուք ինչո՞ւ համար պարիսպին քով գիշերը կ’անցընէք. եթէ անգամ մըն ալ այդպէս ընէք, ձեռքս ձեր վրայ կը դնեմ»։ Անկէ յետոյ անգամ մըն ալ շաբաթ օրը չեկան։ |
| armenian-2018 | Եվ ես հանդիմանեցի նրանց՝ ասելով. «Դուք ինչի՞ համար եք գիշերը պարսպի մոտ մնում. եթե մեկ անգամ էլ այդպես անեք, ես ձեռք կբարձրացնեմ ձեզ վրա»։ Այդ ժամանակից հետո շաբաթ օրն այլևս չեկան։ |
| armenian-nea | Ես նրանց ասացի. «Դուք ինչո՞ւ եք քնում պարսպից դուրս. եթե էլի տեսնեմ այդ անօրենությունը, հրաման կտամ, որ դուք չգաք մեր շաբաթներին և չմտնեք այս քաղաքը»։ |