Nehemiah 12:44 — Compare Translations
4 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այն օրը մարդիկ որոշուեցան շտեմարանների սենեակների վերայ ընծաների, երեխայրիների եւ տասանորդների համար, որ նորանց մէջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների եւ Ղեւտացիների օրինաւոր բաժինները, որովհետեւ Յուդան ուրախութիւն ունէր քահանաների եւ Ղեւտացիների վերայ որ կանգնել էին։ |
| armenian-1853 | Այն օրը սենեակներուն վրայ գանձերուն, ընծաներուն, երախայրի պտուղներուն ու տասանորդներուն համար մարդիկ որոշուեցան, որպէս զի քաղաքներուն ագարակներէն քահանաներուն ու Ղեւտացիներուն օրինաւոր բաժինները հաւաքեն, քանզի Յուդա քահանաներուն ու Ղեւտացիներուն համար ուրախացաւ. |
| armenian-2018 | Եվ այն օրը ընծաների, առաջին բերքի և տասանորդների համար մարդիկ կարգվեցին շտեմարանների սենյակների վրա, որ նրանց մեջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների և ղևտացիների օրինական բաժինները, որովհետև Հուդան ուրախանում էր կանգնած քահանաների և ղևտացիների վրա։ |
| armenian-nea | Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար, |