Nehemiah 12:43 — Compare Translations

4 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ այն օրը մեծամեծ զոհեր մատուցրին եւ ուրախացան, որովհետեւ Աստուած ուրախացրեց նորանց մեծ ուրախութեամբ, նաեւ կնիկներն ու երեխաներն էլ էին ուրախանում. եւ Երուսաղէմի ուրախութիւնը հեռուից էր լսվում։
armenian-1853 Այն օրը մեծ զոհեր մատուցանեցին եւ ուրախութիւն ըրին, վասն զի Աստուած մեծ ուրախութիւնով ուրախացուց զանոնք։ Կիները եւ տղաքներն ալ ուրախութիւն ըրին ու Երուսաղէմի ուրախութիւնը մինչեւ հեռու տեղեր լսուեցաւ։
armenian-2018 Եվ այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և ուրախացան, որովհետև Աստված ուրախացրեց նրանց մեծ ուրախությամբ, նաև կանայք ու երեխաներն էին ուրախանում, և Երուսաղեմի ուրախությունը հեռվից էր լսվում։
armenian-nea Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և չափազանց ուրախացան, որովհետև Աստված նրանց մեծ խնդություն էր տվել։ Ուրախացան նաև նրանց կանայք ու նրանց որդիները, և նրանց ուրախությունը լսելի եղավ Երուսաղեմից մինչև հեռավոր տեղեր։