Nehemiah 12:24 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ղեւտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան եւ Կադմիէլի որդի Յեսուն էին. Եւ նորանց եղբայրները նորանց առաջին, որ օրհնեն եւ գովեն Աստուծոյ մարդ Դաւիթի հրամանին համեմատ դաս դասի դէմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Այդ օրը գանձատան վրայ մարդիկ նշանակուեցին, որպէսզի վերցնեն առաջին բերքի բաժինն ու տասանորդները եւ այն ընծաները, որ |
| armenian-1853 | Ղեւտացիներուն իշխաններն էին՝ Ասաբիան, Սարաբիան ու Կադմիէլին որդին Յեսուն եւ անոնց եղբայրները անոնց առջեւ կը կայնէին դաս դասի դէմ, որպէս զի Աստուծոյ մարդուն Դաւիթին հրամայածին պէս օրհնութիւն ու գոհութիւն մատուցանեն։ |
| armenian-2018 | Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։ |
| armenian-nea | Ղևտացիների առաջնորդներն էին Ասաբիան, Սարաբիա, Հեսուն, Կադմիելի որդիները և նրա եղբայրները, որ կանգնում էին նրանց դիմաց՝ դաս առ դաս փոխնիփոխ օրհներգելու և սաղմոս ասելու, ինչպես հրամայել էր Աստծու մարդ Դավիթը։ |