Nehemiah 10:37 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ մեր խմորների երախայրիները, եւ մեր ընծաները եւ ամեն ծառի պտուղը՝ գինին ու ձէթը տանենք քահանաներին մեր Աստուծոյ տան սենեակները, եւ մեր երկրի տասանորդը Ղեւտացիներին տանք, եւ Ղեւտացիք իրանք մեզանից տասանորդ առնեն մեր ծառայութեան բոլոր քաղաքներումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Կը բերենք նաեւ ցորենի առաջին բերքը եւ ծառերի առաջին պտուղները, գինին ու ձէթը Աստծու Տան գանձատուն, քահանաների մօտ, |
| armenian-1853 | Ու մեր խմորներուն երախայրիները եւ մեր ընծաները, այսինքն ամէն ծառի պտուղ, գինի ու իւղ տանինք քահանաներուն եւ մեր Աստուծոյն տանը սենեակներուն, որ երկրին արտադրութիւններուն տասանորդը Ղեւտացիներուն տանք ու Ղեւտացիները մեր բոլոր երկրագործութեան քաղաքներէն տասանորդներ առնեն։ |
| armenian-2018 | Եվ մեր ցորենի երախայրիքն ու մեր ընծաները և ամեն ծառի պտուղը, գինին և ձեթը տանենք քահանաներին՝ մեր Աստծու տան մառանները, և մեր երկրի տասանորդը տանք ղևտացիներին, իսկ ղևտացիներն իրենք մեզանից տասանորդ առնեն մեր ծառայության բոլոր քաղաքներում։ |
| armenian-nea | Մեր որդիների անդրանիկների փրկագին դիդրախմին և մեր անասունների առաջնածինները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, և մեր արջառների ու հոտերի առաջնածինները կբերենք մեր Աստծու տունը և կհանձնենք քահանաներին և ղևտացիներին, որոնք սպասավորում են Տիրոջ տանը։ |