Micah 7:12 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այն օրը մինչեւ քեզ մօտ են գալու Ասորեստանից եւ Եգիպտոսի քաղաքներից, եւ Եգիպտոսից մինչեւ Գետը, եւ ծովից ծով ու սարից սար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Քո քաղաքները կ՚ենթարկուեն ասորեստանցիների պաշարման եւ աւարին: Քո ամուր քաղաքները կը բաժանուեն Տիւրոսից մինչեւ գետը, |
| armenian-1853 | Այն օրը Ասորեստանէն եւ պարսպապատ քաղաքներէն Ու պարիսպէն մինչեւ Գետը Եւ ծովէ ծով ու լեռնէ լեռ քեզի պիտի գան։ |
| armenian-2018 | Այդ օրը քեզ մոտ են գալու Ասորեստանից և Եգիպտոսի քաղաքներից, Եգիպտոսից մինչև Եփրատ, ծովից ծով ու սարից սար։ |
| armenian-nea | Այդ օրը քո քաղաքները կենթարկվեն ասորեստանցիների պաշարման և ավարին, իսկ քո ամուր քաղաքները՝ բաժանման, Ծուրից մինչև գետը, ծովից մինչև ծով և լեռից մինչև լեռ։ |