Micah 4:13 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Վեր կաց ու կալը կասիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ես քո եղջիւրը երկաթի պիտի անեմ, եւ քո կճղակները պիտի պղնձի շինեմ, եւ դու շատ ժողովուրդներ պիտի մանրես. Եւ ես Տիրոջը պիտի նուիրեմ նորանց աշխատանքը, եւ նորանց ստացուածքը բոլոր երկրի Տիրոջը։
Armenian Eastern Bible 1994 «Կանգնի՛ր եւ կալսի՛ր նրանց, դո՛ւստր Սիոնի, որովհետեւ քո եղջիւրները երկաթ կը դարձնեմ, քո կճղակները՝ պղինձ, եւ դու կը
armenian-1853 Ելի՛ր ու կալը ծեծէ՛, ո՛վ Սիօնի աղջիկ, Քանզի քու եղջիւրդ երկաթէ պիտի ընեմ, Քու կճղակներդ պղնձէ պիտի ընեմ Ու շատ ժողովուրդներ պիտի մանրես։ Անոնց վաստակը՝ Եհովային Եւ անոնց ստացուածքը բոլոր երկրին Տէրոջը պիտի նուիրեմ։
armenian-2018 Վե՛ր կաց, կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես քո եղջյուրը երկաթյա պիտի դարձնեմ, քո կճղակները պղնձից պիտի անեմ, և դու շատ ժողովուրդների ջարդուփշուր պիտի անես։ Եվ Տիրոջը պիտի նվիրես նրանց հարստությունը և նրանց ստացվածքը՝ ամբողջ երկրի Տիրոջը։
armenian-nea «Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։