Micah 4:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Գալարիր եւ ցաւագնիր ծննդականի պէս, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ հիմա դուրս ես գալու քաղաքիցը, եւ պիտի բնակուես դաշտումը, եւ պիտի գնաս մինչեւ Բաբիլոն, եւ այնտեղ պիտի ազատուիս, Տէրը քեզ այնտեղ պիտի ազատէ քո թշնամիների ձեռիցը։
Armenian Eastern Bible 1994 Սիոնի՛ դուստր, երկունքի մէջ ընկի՛ր, զօրացի՛ր եւ մօտեցի՛ր ինչպէս ծննդկան, որովհետեւ հիմա դուրս պիտի գաս քաղաքից, քեզ
armenian-1853 Ցաւ քաշէ՛ ու ծննդականի պէս երկունքի մէջ եղի՛ր, ո՛վ Սիօնի աղջիկ, Քանզի հիմա քաղաքէն պիտի ելլես Ու դաշտի մէջ պիտի բնակիս Ու մինչեւ Բաբելոն պիտի երթաս Եւ հոն պիտի ազատիս։ Հոն Տէրը քեզ պիտի ազատէ քու թշնամիներուդ ձեռքէն։
armenian-2018 Գալարվի՛ր և տառապի՛ր ծննդկանի պես, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքից և բաց դաշտում պիտի բնակվես, պիտի գնաս մինչև Բաբելոն. այնտե՛ղ պիտի ազատվես. Տերը քեզ այնտե՛ղ պիտի փրկի քո թշնամիների ձեռքից։
armenian-nea Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։