Matthew 5:12 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից |
| Armenian Western NT 1994? | Ուրախացէ՛ք եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձատրութիւնը շատ է երկինքը. քանի որ ա՛յս կերպով հալածեցին ձեզմէ առաջ եղած մարգարէները»: |
| armenian-1853 | Ցնծացէք եւ ուրախ եղէք, վասն զի ձեր վարձքը շատ է երկինքը. քանզի այս կերպով հալածեցին ձեզմէ առաջ եղած մարգարէները»։ |
| armenian-2017 | Ցնծացէք եւ ուրախ եղէք, վասն զի ձեր վարձքը շատ է երկինքը. քանզի այս կերպով հալածեցին ձեզմէ առաջ եղած մարգարէները»։ |
| armenian-2018 | Ուրախացե՛ք ու ցնծացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ |
| armenian-2019 | Ցնծացէք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ ձեր վարձատրութիւնը մեծ է երկինքի մէջ։ Յիշեցէք որ նոյն ձեւով հալածանքի ենթարկուեցան ձեզմէ առաջ ապրող մարգարէներն ալ։ |
| armenian-nea | Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։ |