Matthew 26:71 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր նա դուրսը բակը գնաց, մի ուրիշը նորան տեսաւ եւ այնտեղ լինողներին ասեց. Սա էլ էր Նազովրեցի Յիսուսի հետ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»: |
| Armenian Western NT 1994? | Երբ դուրս ելաւ՝ նախագաւիթը, ուրիշ աղախին մը տեսաւ զայն ու ըսաւ հոն եղողներուն. «Ասիկա՛ ալ Յիսուս Նազովրեցիին հետ էր»: |
| armenian-1853 | Երբ դուռը ելաւ, ուրիշ աղախին մը զանիկա տեսաւ եւ հոն եղողներուն ըսաւ. «Ասիկա ալ Յիսուս Նազովրեցիին հետ էր»։ |
| armenian-2017 | Երբ դուռը ելաւ, ուրիշ աղախին մը զանիկա տեսաւ եւ հոն եղողներուն ըսաւ. «Ասիկա ալ Յիսուս Նազովրեցիին հետ էր»։ |
| armenian-2018 | Երբ նա դեպի դարպասն էր գնում, նրան մի ուրիշ աղախին տեսավ ու այնտեղ գտնվողներին ասաց. «Սա նույնպես Հիսուս Նազովրեցու հետ էր»։ |
| armenian-2019 | Երբ գաւիթէն դուրս կ՚ելլէր, դրան առջեւ ուրիշ կին մը տեսաւ զինք եւ հոն եղողներուն ըսաւ. – Ասիկա ալ Նազովրեցի Յիսուսին հետ էր։ |
| armenian-nea | Երբ նա դարպասից դուրս ելավ, նրան մեկ ուրիշ կին տեսավ և այդտեղ կանգնածներին ասաց. «Սա ևս Հիսուս Նազովրեցու հետ էր»։ |