Matthew 26:47 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա տակաւին խօսում էր, ահա Յուդան՝ այն տասնեւերկուսից մէկը եկաւ, եւ նորա հետ մեծ ամբոխ սրերով եւ բիրերով՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի |
| Armenian Western NT 1994? | Մինչ ան դեռ կը խօսէր, Յուդա՝ տասներկուքէն մէկը՝ եկաւ, եւ իրեն հետ մեծ բազմութիւն մը՝ սուրերով ու բիրերով, քահանայապետներէն եւ ժողովուրդին երէցներէն: |
| armenian-1853 | Դեռ անիկա կը խօսէր, երբ Յուդա, տասներկուքէն մէկը, եկաւ եւ իրեն հետ մեծ բազմութիւն՝ սուրերով ու բիրերով, քահանայապետներէն եւ ժողովուրդին ծերերէն։ |
| armenian-2017 | Դեռ անիկա կը խօսէր, երբ Յուդա, տասներկուքէն մէկը, եկաւ եւ իրեն հետ մեծ բազմութիւն՝ սուրերով ու բիրերով, քահանայապետներէն եւ ժողովուրդին ծերերէն։ |
| armenian-2018 | Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։ |
| armenian-2019 | Տակաւին կը խօսէր, երբ ահա եկաւ Յուդան՝ տասներկու աշակերտներէն մէկը։ Իրեն հետ էր սուրերով եւ բիրերով զինուած մեծ ամբոխ մը՝ աւագ քահանաներուն եւ ժողովուրդի երէցներուն կողմէ ղրկուած։ |
| armenian-nea | Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։ |