Matthew 25:29 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ ամեն ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ, բայց նա որ չունի՝ նորանից այն ունեցածն էլ վեր կառնուի։ |
| Armenian Eastern Bible 1994 | քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի: |
| Armenian Western NT 1994? | որովհետեւ ամէն ունեցողի պիտի տրուի, եւ պիտի ըլլայ առատութեան մէջ, բայց չունեցողէն պիտի առնուի ունեցա՛ծն ալ: |
| armenian-1853 | Վասն զի ամէն ունեցողին պիտի տրուի ու պիտի աւելնայ եւ չունեցողին ունեցածն ալ անկէ պիտի առնուի։ |
| armenian-2017 | Վասն զի ամէն ունեցողին պիտի տրուի ու պիտի աւելնայ եւ չունեցողին ունեցածն ալ անկէ պիտի առնուի։ |
| armenian-2018 | Որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի ու կավելացվի, բայց ով չունի, նրանից ունեցածն էլ կվերցվի։ |
| armenian-2019 | Որովհետեւ ունեցողին պիտի տրուի՝ նոյնիսկ աւելիով, իսկ չունեցողէն պիտի առնուի ունեցած փոքր բաժինն ալ։ |
| armenian-nea | որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ |