Matthew 23:3 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Արդ՝ ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. որովհետեւ ասում են բայց չեն անում։ |
| Armenian Eastern Bible 1994 | ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: |
| Armenian Western NT 1994? | Ուրեմն ինչ որ ըսեն ձեզի՝ որ պահէք, պահեցէ՛ք եւ ըրէ՛ք. բայց մի՛ ընէք անոնց գործերուն պէս, որովհետեւ կ՚ըսեն՝ սակայն չեն ըներ: |
| armenian-1853 | Ուրեմն ինչ որ ձեզի ըսեն որ պահէք, պահեցէք ու ըրէք, բայց անոնց գործերուն պէս մի՛ ընէք, վասն զի կ’ըսեն ու չեն ըներ։ |
| armenian-2017 | Ուրեմն ինչ որ ձեզի ըսեն որ պահէք, պահեցէք ու ըրէք, բայց անոնց գործերուն պէս մի՛ ընէք, վասն զի կ’ըսեն ու չեն ըներ։ |
| armenian-2018 | Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։ |
| armenian-2019 | Իրենց ըսածներուն հնազանդեցէք եւ կատարեցէք զանոնք. սակայն մի՛ ընէք ինչ որ իրենք կ՚ընեն. որովհետեւ անոնք կը սորվեցնեն, բայց չեն կատարեր։ |
| armenian-nea | Այն ամենը, ինչ կասեն ձեզ, արե՛ք և պահե՛ք, բայց մի՛ արեք այն, ինչ նրանք են անում, որովհետև ասում են, բայց չեն անում։ |