Matthew 21:34 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր պտղի ժամանակը մօտեցաւ, ուղարկեց իր ծառաները մշակների մօտ՝ նորա պտուղները առնելու։ |
| Armenian Eastern Bible 1994 | Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: |
| Armenian Western NT 1994? | Երբ պտուղի ատենը մօտեցաւ՝ իր ծառաները ղրկեց մշակներուն, որպէսզի ստանան անոր պտուղները: |
| armenian-1853 | Երբ պտուղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաները մշակներուն ղրկեց, որպէս զի անոր պտուղները առնեն։ |
| armenian-2017 | Երբ պտուղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաները մշակներուն ղրկեց, որպէս զի անոր պտուղները առնեն։ |
| armenian-2018 | Երբ բերքի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին մշակների մոտ ուղարկեց՝ բերքից իր բաժինը վերցնելու։ |
| armenian-2019 | Երբ այգեկութքի ժամանակը եկաւ, իր ծառաները ղրկեց մշակներուն մօտ՝ բերքէն իր բաժինը առնելու համար։ |
| armenian-nea | Երբ պտղի ժամանակը մոտեցավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնեն նրա բերքից։ |