Matthew 21:23 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ երբոր եկաւ տաճարը, նա սովորեցնելիս, քահանայապետները եւ ժողովրդի ծերերը նորա մօտ եկան եւ ասեցին. Ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, եւ ո՞վ տուաւ քեզ այդ իշխանութիւնը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ |
| Armenian Western NT 1994? | Երբ ան եկաւ տաճարը, քահանայապետներն ու ժողովուրդին երէցները մօտեցան անոր՝ մինչ կը սորվեցնէր, եւ ըսին. «Ի՞նչ իշխանութեամբ կ՚ընես այդ բաները. ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը»: |
| armenian-1853 | Երբ տաճարը եկաւ, քահանայապետները եւ ժողովուրդին ծերերը անոր մօտեցան՝ երբ կը սորվեցնէր՝ ու ըսին. «Ի՞նչ իշխանութիւնով կ’ընես այդ բաները եւ ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը»։ |
| armenian-2017 | Երբ տաճարը եկաւ, քահանայապետները եւ ժողովուրդին ծերերը անոր մօտեցան՝ երբ կը սորվեցնէր՝ ու ըսին. «Ի՞նչ իշխանութիւնով կ’ընես այդ բաները եւ ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը»։ |
| armenian-2018 | Երբ Հիսուսը տաճար եկավ և ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և ասացին. «Ի՞նչ իշխանությամբ ես այդ բաներն անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ |
| armenian-2019 | Ապա Յիսուս տաճար եկաւ։ Մինչ կ՚ուսուցանէր, իրեն մօտեցան աւագ քահանաները եւ ժողովուրդի երէցները, ու հարցուցին. – Ի՞նչ իշխանութեամբ կը կատարես այս բաները։ Ո՞վ քեզի այդ իշխանութիւնը տուաւ։ |
| armenian-nea | Հիսուսը տաճար եկավ և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։ |