Matthew 20:7 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Նորան ասեցին. Որովհետեւ ոչ ոք մեզ չվարձեց։ Նորանց ասեց. Դուք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է՝ կառնէք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Նրան ասացին. «Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց»: Նրանց ասաց. «Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կը ստանաք»: |
| Armenian Western NT 1994? | Ըսին իրեն. «Որովհետեւ ո՛չ մէկը վարձեց մեզ»: Ըսաւ անոնց. «Դո՛ւք ալ գացէք այգին, ու պիտի ստանաք ինչ որ իրաւացի է»: |
| armenian-1853 | Ըսին իրեն. «Անոր համար որ մէ՛կը մեզ վարձքով չբռնեց»։ Ըսաւ անոնց. «Դուք ալ այգին գացէք ու ինչ որ արժան է՝ պիտի առնէք»։ |
| armenian-2017 | Ըսին իրեն. ‘Անոր համար որ մէ՛կը մեզ վարձքով չբռնեց’։ Ըսաւ անոնց. ‘Դուք ալ այգին գացէք ու ինչ որ արժան է՝ պիտի առնէք’։ |
| armenian-2018 | Նրան պատասխանեցին. "Որովհետև ոչ ոք մեզ չվարձեց"։ Նրանց ասաց. "Դո՛ւք էլ այգի գնացեք, և ինչ որ արժան է, կստանաք"։ |
| armenian-2019 | «Որովհետեւ մէկը չվարձեց մեզ»,– պատասխանեցին անոնք։ Անոնց ըսաւ. «Դուք ալ այգի գացէք եւ ինչ որ է ձեր իրաւունքը՝ պիտի ստանաք»։ |
| armenian-nea | Նրան ասացին. “Որովհետև մեզ ոչ ոք չվարձեց”։ Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացեք այգին, և ինչ որ հարմար է, կստանաք”։ |