Matthew 20:23 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ նա ասեց նորանց. Իմ բաժակը կխմէք, եւ այն մկրտութիւնովն որ ես պիտի մկրտուիմ կմկրտուիք, բայց իմ աջ եւ ձախ կողմը նստեցնելն՝ իմը չէ տալ. այլ նորանց՝ որ իմ Հօրիցը պատրաստուած է։
Armenian Eastern Bible 1994 Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կը խմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կը մկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ
Armenian Western NT 1994? Յիսուս ըսաւ անոնց. «Արդարեւ պիտի խմէ՛ք իմ բաժակս, ու պիտի մկրտուի՛ք այն մկրտութեամբ՝ որով ես մկրտուելու եմ. բայց իմ աջ կամ ձախ կողմս բազմիլը՝ իմս չէ տալը, հապա պիտի տրուի անո՛նց՝ որոնց համար պատրաստուած է իմ Հօրմէս»:
armenian-1853 Յիսուս ըսաւ անոնց. «Իմ գաւաթս պիտի խմէք եւ այն մկրտութիւնով որ ես մկրտուելու եմ, պիտի մկրտուիք. բայց իմ աջ ու ձախ կողմս նստիլը ես չեմ կրնար որոշել, հապա անոնց որ պատրաստուած է իմ Հօրմէս»։
armenian-2017 Յիսուս ըսաւ անոնց. «Իմ գաւաթս պիտի խմէք եւ այն մկրտութիւնով որ ես մկրտուելու եմ, պիտի մկրտուիք. բայց իմ աջ ու ձախ կողմս նստիլը ես չեմ կրնար որոշել, հապա անոնց որ պատրաստուած է իմ Հօրմէս»։
armenian-2018 Հիսուսն ասաց նրանց. «Իմ բաժակը խմելու եք և այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնելը ե՛ս չեմ տալիս. դա կտրվի նրանց, որոնց համար պատրաստված է իմ Հոր կողմից»։
armenian-2019 Յիսուս ըսաւ անոնց. –Արդարեւ դուք պիտի խմէք այն բաժակէն, որմէ ես պիտի խմեմ եւ մկրտուիք այն մկրտութեամբ, որով ես պիտի մկրտուիմ, բայց իմ աջ եւ ձախ կողմս նստեցնելու իրաւունքը իմս չէ, այլ այդ տեղերը Հայրս պիտի տայ անոնց՝ որոնց համար պատրաստած է։
armenian-nea Հիսուսը նրանց ասաց. «Իմ բաժակը խմելու եք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնել ես չեմ տալու, այլ դա նրանց համար է, որոնց տրված է իմ Հորից»։