Matthew 13:35 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի՝ որ ասում է, Առակներով կբանամ իմ բերանը, եւ դուրս կբղխեմ աշխարհքի սկզբից ծածկուածները։ |
| Armenian Eastern Bible 1994 | որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները |
| Armenian Western NT 1994? | որպէսզի իրագործուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Առակներով պիտի բանամ բերանս, եւ պիտի արտայայտեմ աշխարհի հիմնադրութենէն ի վեր ծածկուած բաները»: |
| armenian-1853 | Որպէս զի կատարուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Առակներով պիտի բանամ իմ բերանս ու աշխարհի սկիզբէն ի վեր ծածկուած բաները յառաջ պիտի բերեմ»։ |
| armenian-2017 | որպէս զի կատարուի մարգարէին միջոցով ըսուած խօսքը. «Առակներով պիտի բանամ իմ բերանս ու աշխարհի սկիզբէն ի վեր ծածկուած բաները յառաջ պիտի բերեմ»։ |
| armenian-2018 | որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից ի վեր ծածկված բաները » (Սաղ. 78.2)։ |
| armenian-2019 | որպէսզի իրականանայ ինչ որ Տէրը կ՚ըսէ մարգարէին բերնով. «Առակներով պիտի խօսիմ անոնց եւ պիտի յայտնեմ ինչ որ ծածուկ մնացած էր աշխարհի սկիզբէն ի վեր»։ |
| armenian-nea | որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ ծածկված բաները, որ կային աշխարհի սկզբից ի վեր» ։ |