Matthew 13:15 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, միգուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան, եւ ես նորանց բժշկեմ։ |
| Armenian Eastern Bible 1994 | որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք |
| Armenian Western NT 1994? | Որովհետեւ այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ, եւ իրենց ականջներով ծանր լսեցին ու գոցեցին իրենց աչքերը, որպէսզի աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն, սիրտով չհասկնան, եւ դարձի չգան, ու ես չբժշկեմ զանոնք”: |
| armenian-1853 | Վասն զի այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ եւ իրենց ականջներովը ծանր լսեցին ու աչքերնին գոցեցին, որպէս զի չըլլայ թէ աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան ու դարձի գան եւ ես զանոնք բժշկեմ։ |
| armenian-2017 | Վասն զի այս ժողովուրդին սիրտը թանձրացաւ եւ իրենց ականջներովը ծանր լսեցին ու աչքերնին գոցեցին, որպէս զի չըլլայ թէ աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան ու դարձի գան եւ ես զանոնք բժշկեմ։ |
| armenian-2018 | Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր լսեցին և իրենց աչքերը փակեցին, որ երբեք աչքերով չտեսնեն և ականջներով չլսեն և սրտով չիմանան ու դարձի չգան, և նրանց չբժշկեմ" ։ |
| armenian-2019 | որովհետեւ այս ժողովուրդին միտքը թանձրացած է. իրենց ականջները խցած են, եւ իրենց աչքերը փակած, որպէսզի չըլլայ որ իրենց աչքերը տեսնեն ու ականջները լսեն եւ միտքերը հասկնան ու դարձի գան, եւ ես զանոնք բժշկեմ»։ |
| armenian-nea | Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” ։ |