Matthew 10:25 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա որքա՞ն աւելի նորա ընտանիքը։
Armenian Eastern Bible 1994 Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ
Armenian Western NT 1994? Բաւական է աշակերտին՝ որ իր վարդապետին պէս ըլլայ, ու ծառային՝ իր տիրոջ պէս: Եթէ տանուտէրը կոչեցին Բէեղզեբուղ, ո՜րչափ աւելի՝ անոր տնեցիները»:
armenian-1853 Հերիք է աշակերտին՝ որ իր վարդապետին պէս ըլլայ ու ծառային՝ իր տիրոջը պէս։ Եթէ տանտէրը Բէեղզեբուղ կոչեցին, ո՜րչափ աւելի անոր ընտանիքը։
armenian-2017 Հերիք է աշակերտին՝ որ իր վարդապետին պէս ըլլայ ու ծառային՝ իր տիրոջը պէս։ Եթէ տանտէրը Բէեղզեբուղ կոչեցին, ո՜րչափ աւելի անոր ընտանիքը։
armenian-2018 Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, իսկ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը "Բեեղզեբուղ" կոչեցին, ապա որքա՜ն ավելի՝ նրա ընտանիքի անդամներին։
armenian-2019 Հերիք է աշակերտին, որ իր ուսուցիչին պէս ըլլայ, եւ ծառային՝ իր տիրոջ պէս։ Եթէ տանտէրը Բէեղզեբուղ կոչեցին, հարկաւ նոյնը աւելիով պիտի ըսեն անոր ընտանիքի անդամներուն։
armenian-nea Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման։ Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ կոչեցին, որքա՜ն ավելի նրա ընտանիքի անդամներին։