Mark 5:37 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ ոչ ոքի թոյլ չ’տուաւ որ իր հետ գնայ, բայց միայն Պետրոսին եւ Յակոբին եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ ոչ ոքի թոյլ չտուեց իր հետ գնալ, այլ միայն՝ Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին: |
| Armenian Western NT 1994? | Ու ո՛չ մէկուն թոյլ տուաւ որ իրեն ուղեկցի, բայց միայն Պետրոսի, Յակոբոսի եւ Յակոբոսի եղբօր՝ Յովհաննէսի: |
| armenian-1853 | Եւ մէկը թող չտուաւ որ իրեն հետ երթայ, միայն Պետրոսն ու Յակոբոսը եւ Յակոբոսին եղբայրը՝ Յովհաննէսը։ |
| armenian-2017 | Եւ մէկը թող չտուաւ որ իրեն հետ երթայ, միայն Պետրոսն ու Յակոբոսը եւ Յակոբոսին եղբայրը՝ Յովհաննէսը։ |
| armenian-2018 | Եվ ոչ ոքի թույլ չտվեց, որ իր հետ գնա, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հակոբոսի եղբորից՝ Հովհաննեսից։ |
| armenian-2019 | Յետոյ չձգեց որ ոեւէ մէկը իրեն հետ երթայ, բացի Պետրոսէն, Յակոբոսէն եւ անոր եղբօրմէն՝ Յովհաննէսէն։ |
| armenian-nea | Եվ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ |