Mark 3:6 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Փարիսեցիները շուտով դուրս գնացին Հերովդէսեանների հետ նորա դէմ խորհուրդ էին անում, թէ ինչպէս կորցնեն նորան։ |
| Armenian Eastern Bible 1994 | Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն: |
| Armenian Western NT 1994? | Փարիսեցիները՝ իսկոյն դուրս ելլելով Հերովդէսեաններուն հետ՝ խորհրդակցեցան անոր դէմ, թէ ի՛նչպէս կորսնցնեն զայն: |
| armenian-1853 | Փարիսեցիները Հերովդէսեաններուն հետ մէկտեղ շուտ մը դուրս ելլելով, անոր դէմ խորհուրդ կ’ընէին թէ ի՞նչպէս կորսնցնեն զանիկա։ |
| armenian-2017 | Փարիսեցիները Հերովդէսեաններուն հետ մէկտեղ շուտ մը դուրս ելլելով, անոր դէմ խորհուրդ կ’ընէին թէ ի՞նչպէս կորսնցնեն զանիկա։ |
| armenian-2018 | Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին. հերովդեսականների հետ նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպե՛ս կորցնեն։ |
| armenian-2019 | Ասոր վրայ Փարիսեցիները եւ Հերովդէսի կողմնակիցները անմիջապէս դուրս ելան եւ կը խորհրդակցէին թէ ի՛նչպէս սպաննեն զայն։ |
| armenian-nea | Այն ժամանակ փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։ |