Mark 16:14 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յետոյ, մինչ Տասնմէկը սեղան էին նստել, Յիսուս նրանց երեւաց եւ յանդիմանեց նրանց իրենց անհաւատութեան եւ խստասրտութեան |
| Armenian Western NT 1994? | Յետոյ երեւցաւ տասնմէկին՝ երբ սեղան նստած էին, ու կշտամբեց անոնց անհաւատութիւնը եւ սիրտի կարծրութիւնը, որովհետեւ չհաւատացին անոնց՝ որոնց ինք երեւցաւ՝ մեռելներէն յարութիւն առած: |
| armenian-1853 | Վերջը տասնըմէկին երեւցաւ, երբ սեղան նստած էին ու դատապարտեց իրենց անհաւատութիւնը եւ սրտերնուն կարծրութիւնը, վասն զի որոնց՝ որ ինք երեւցաւ մեռելներէն յարութիւն առած՝ իրենք չհաւատացին։ |
| armenian-2017 | Վերջը տասնըմէկին երեւցաւ, երբ սեղան նստած էին ու դատապարտեց իրենց անհաւատութիւնը եւ սրտերնուն կարծրութիւնը, վասն զի որոնց՝ որ ինք երեւցաւ մեռելներէն յարութիւն առած՝ իրենք չհաւատացին։ |
| armenian-2018 | Վերջում, երբ տասնմեկ աշակերտները սեղան էին նստել, Հիսուսը երևաց նրանց և հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու քարսրտության համար, որ չհավատացին նրանց, ովքեր իրեն տեսել էին հարություն առած։ |
| armenian-2019 | Վերջը Յիսուս երեւցաւ տասնըմէկ աշակերտներուն, երբ անոնք սեղան բազմած էին։ Յանդիմանեց զիրենք իրենց անհաւատութեան եւ յամառութեան համար, քանի չէին հաւատացած անոնց՝ որոնց ինք երեւցած էր մեռելներէն յարութիւն առնելէն ետք։ |
| armenian-nea | Հետո Հիսուսը երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստել։ Նա հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։ |