Mark 14:21 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց մարդի Որդին կ’գնայ՝ ինչպէս նորա համար գրուած է. Սակայն վայ այն մարդին, որի ձեռովն մարդի Որդին կ’մատնուի. Լաւ էր նորան, եթէ այն մարդը ծնուած չ’լինէր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու |
| Armenian Western NT 1994? | Արդարեւ մարդու Որդին կ՚երթայ՝ ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն միջոցով կը մատնուի մարդու Որդին: Այդ մարդուն լաւ պիտի ըլլար՝ որ ծնած չըլլար»: |
| armenian-1853 | Յիրաւի Որդին մարդոյ կ’երթայ, ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն ձեռքով Որդին մարդոյ կը մատնուի։ Աղէկ էր այն մարդուն որ ծնած չըլլար»։ |
| armenian-2017 | Յիրաւի Որդին մարդոյ կ’երթայ, ինչպէս գրուած է իրեն համար. բայց վա՜յ այն մարդուն, որուն ձեռքով Որդին մարդոյ կը մատնուի։ Աղէկ էր այն մարդուն որ ծնած չըլլար»։ |
| armenian-2018 | Արդարև, Մարդու Որդին կգնա, ինչպես նրա մասին գրված է. սակայն վա՛յ այն մարդուն, որի ձեռքով կմատնվի Մարդու Որդին։ Այդ մարդու համար ավելի լավ կլիներ, եթե ծնված չլիներ»։ |
| armenian-2019 | Մարդու Որդին պիտի մեռնի՝ ինչպէս որ այդ մասին գրուած է մարգարէական գիրքերուն մէջ. բայց վա՜յ այն մարդուն, որ զայն կը մատնէ։ Երանի՜ այդ մարդը ծնած իսկ չըլլար։ |
| armenian-nea | Ճիշտ է, Մարդու Որդին կգնա, ինչպես որ նրա մասին ասում է Սուրբ Գիրքը, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով Մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ այդ մարդու համար, եթե ծնված իսկ չլիներ»։ |