Mark 10:37 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Նորանք էլ ասեցին նորան. Տուր մեզ, որ մէկը աջ կողմդ եւ միւսը ձախ կողմդ նստենք քո փառքումը։
Armenian Eastern Bible 1994 Եւ նրանք ասացին նրան. «Շնո՛րհ արա մեզ, որ նստենք մէկս՝ քո աջում եւ միւսս՝ ձախում, քո փառքի մէջ»:
Armenian Western NT 1994? Անոնք ալ ըսին իրեն. «Շնորհէ՛ մեզի, որ բազմինք մեզմէ մէկը՝ աջ կողմդ, ու միւսը՝ ձախ կողմդ քու փառքիդ մէջ»:
armenian-1853 Անոնք ալ ըսին իրեն. «Շնորհէ մեզի, որ նստինք մեզմէ մէկը՝ աջ կողմդ եւ միւսը՝ ձախ կողմդ քու փառքիդ մէջ»։
armenian-2017 Անոնք ալ ըսին իրեն. «Շնորհէ մեզի, որ նստինք մեզմէ մէկը՝ աջ կողմդ եւ միւսը՝ ձախ կողմդ քու փառքիդ մէջ»։
armenian-2018 Նրանք ասացին նրան. «Մեզ շնո՛րհ արա, որ քո փառքի մեջ մեկս քո աջ կողմում նստի, մյուսս՝ քո ձախ կողմում»։
armenian-2019 Անոնք պատասխանեցին. – Երբ թագաւորութեանդ փառքի գահին նստիս, շնորհէ՛ որ մենք քու աջ եւ ձախ կողմդ նստինք։
armenian-nea Նրանք ասացին. «Շնո՛րհ արա մեզ, որ քո փառքի մեջ նստենք մեկս քո աջում, իսկ մյուսս՝ ձախում»։