Mark 10:21 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր։
Armenian Eastern Bible 1994 Եւ Յիսուս նրան նայելով՝ սիրեց նրան եւ ասաց. «Քեզ մէ՛կ բան է պակասում. եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր
Armenian Western NT 1994? Յիսուս անոր նայելով՝ սիրեց զայն եւ ըսաւ անոր. «Մէ՛կ բան կը պակսի քեզի. գնա՛, ծախէ՛ ունեցածդ, տո՛ւր աղքատներուն, ու գանձ պիտի ունենաս երկինքը. ապա վերցո՛ւր խաչը ու հետեւէ՛ ինծի»:
armenian-1853 Յիսուս անոր նայելով՝ սիրեց զանիկա ու ըսաւ անոր. «Մէկ բան պակաս է քեզի. գնա՛, ունեցածդ ծախէ՛, տո՛ւր աղքատներուն ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ խաչը վերցուր ու եկուր իմ ետեւէս»։
armenian-2017 Յիսուս անոր նայելով՝ սիրեց զանիկա ու ըսաւ անոր. «Մէկ բան պակաս է քեզի. գնա՛, ունեցածդ ծախէ՛, տո՛ւր աղքատներուն ու երկինքը գանձ պիտի ունենաս եւ խաչը վերցուր ու եկուր իմ ետեւէս»։
armenian-2018 Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։
armenian-2019 Յիսուս սիրով աչքերը յառեց անոր եւ ըսաւ. - Մէկ բան տակաւին պէտք է ընես։ Եթէ կ՚ուզես կատարեալ ըլլալ՝ գնա՛, ինչ որ ունիս՝ ծախէ եւ աղքատներուն տուր. այդպիսով երկինքի մէջ գանձ պիտիունենաս, եւ յետոյ ա՛ռ խաչդ եւ հետեւէ՛ ինծի։
armenian-nea Հիսուսը, նայելով նրան, սիրեց նրան և ասաց. «Քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր այն ամենը, ինչ ունես, և տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս. ապա վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։