Mark 10:1 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ այն տեղից վերկացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի այն կողմովը. Եւ ժողովուրդները դարձեալ հաւաքվում էին նորա մօտ, եւ ինչպէս որ սովոր էր՝ դարձեալ սովորեցնում էր նորանց։ |
| Armenian Eastern Bible 1994 | Յիսուս այնտեղից վեր կացաւ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանանի միւս կողմը. եւ ժողովուրդը դարձեալ գնում խռնւում էր |
| Armenian Western NT 1994? | Կանգնելով՝ անկէ գնաց Հրէաստանի հողամասը, Յորդանանի միւս եզերքէն: Դարձեալ բազմութիւնները անոր շուրջ կը համախմբուէին, եւ ինչպէս սովորութիւն ունէր՝ դարձեալ կը սորվեցնէր անոնց: |
| armenian-1853 | Անկէ ելլելով՝ Հրէաստանի սահմանները գնաց՝ Յորդանանի անդիի կողմէն։ Նորէն ժողովուրդը անոր քով կը ժողվուէին եւ ինչպէս սովորութիւն ունէր, դարձեալ կը սորվեցնէր անոնց։ |
| armenian-2017 | Անկէ ելլելով՝ Հրէաստանի սահմանները գնաց՝ Յորդանանի անդիի կողմէն։ Նորէն ժողովուրդը անոր քով կը ժողվուէին եւ ինչպէս սովորութիւն ունէր, դարձեալ կը սորվեցնէր անոնց։ |
| armenian-2018 | Հիսուսն այնտեղից ելավ, եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա շուրջը դարձյալ ժողովուրդ էր հավաքվում, և նա իր սովորության համաձայն նորից ուսուցանում էր նրանց։ |
| armenian-2019 | Յիսուս հոնկէ ելլելով՝ եկաւ Հրէաստանի սահմանները, Յորդանան գետին դիմացի կողմը, եւ դարձեալ ժողովուրդը խռնուեցաւ իր շուրջ, եւ ինք իր սովորութեան համաձայն նորէն անոնց կ՚ուսուցանէր։ |
| armenian-nea | Հիսուսը, այնտեղից ելնելով, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը։ Ժողովուրդը դարձյալ խռնվում էր նրա շուրջը, և նա, իր սովորության համաձայն, նորից ուսուցանում էր նրանց։ |