Malachi 3:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Ձեր հայրերի օրերիցն ի վեր խոտորել էք իմ պատուէրներիցը եւ նորանց չէք պահել. ետ դարձէք դէպի ինձ, եւ ես էլ կդառնամ դէպի ձեզ, ասում է Զօրաց Տէրը. բայց դուք ասում էք. Ի՞նչ բանում ետ դառնանք։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ դուք, Յակոբի որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք: |
| armenian-1853 | Ձեր հայրերուն օրերէն ի վեր Իմ հրամաններէս հեռացաք ու զանոնք չպահեցիք։ Ինծի դարձէք ու ես ձեզի պիտի դառնամ, կ’ըսէ զօրքերու Տէրը. Սակայն դուք կ’ըսէք՝ ‘Ինչո՞վ դառնանք’։ |
| armenian-2018 | Ձեր հայրերի օրերից ի վեր խոտորել եք իմ կանոններից և դրանք չեք պահել. ե՛տ դարձեք դեպի ինձ, և ես էլ դեպի ձեզ կդառնամ,- ասում է Զորքերի Տերը։- Բայց դուք ասում եք. “Ինչպե՞ս ետ դառնանք”։ |
| armenian-nea | ձեր հայրերի մեղքերից, խուսափեցիք իմ օրենքներից և չպահեցիք դրանք։ Դարձե՛ք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ,- ասում է Ամենակալ Տերը։ Սակայն ասացիք. “Ինչո՞վ դառնանք”։ |