Malachi 3:10 — Compare Translations

5 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. եւ ինձ մէկ փորձեցէք սորանով, ասում է Զօրաց Տէրը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնութիւն թափել ձեզ համար՝ մինչեւ որ նորա համար տեղ չլինի։
Armenian Eastern Bible 1994 Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կը լինի, ե՛տ կանգնէք
armenian-1853 Բոլոր տասանորդները գանձատունը բերէք, Որպէս զի իմ տանս մէջ պաշար ըլլայ։ Ասով զիս փորձեցէ՛ք, կ’ըսէ զօրքերու Տէրը։ Թէ արդեօք ձեզի երկնքի պատուհանները պիտի չբանա՞մ Ու ձեզի օրհնութիւն թափեմ, Այնքան շատ որ բաւական տեղ չըլլայ։
armenian-2018 Ամբողջ տասանորդը գանձատո՛ւն տարեք, որպեսզի իմ տան մեջ պաշար լինի, և սրանով ինձ փորձե՛ք,- ասում է Զորքերի Տերը,- թե արդյոք ձեզ համար չե՞մ բացելու երկնքի պատուհանները և օրհնություն հեղելու ձեզ վրա, այնքան շատ, որ բավարար տեղ չլինի։
armenian-nea և ամբողջ բերքը ձեր շտեմարաններում հավաքեցիք, բայց ձեր տները կբռնազավթվեն. դարձե՛ք դրա համար,- ասում է Ամենակալ Տերը։ Մի՞թե չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և իմ օրհնությունը չեմ հեղի ձեզ վրա, մինչև բավարարվեք։