Luke 9:33 — Compare Translations

8 translations compared side by side

TranslationText
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) Եւ եղաւ որ նորանք նորանից հեռանալիս, Պետրոսն ասեց Յիսուսին. Վարդապետ, լաւ է մեզ համար այստեղ կենալ. եւ երեք տաղաւար շինենք, մէկը քեզ համար, եւ մէկը Մովսէսին, եւ մէկը Եղիային. եւ չ’գիտէր թէ ինչ էր խօսում։
Armenian Eastern Bible 1994 Եւ երբ դրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար
Armenian Western NT 1994? Երբ անոնք զատուեցան անոր քովէն, Պետրոս ըսաւ Յիսուսի. «Վարդապե՛տ, լաւ է որ կենանք հոս եւ շինենք երեք վրան, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսի ու մէկը՝ Եղիայի». որովհետեւ չէր գիտեր թէ ի՛նչ կը խօսէր:
armenian-1853 Երբ անոնք զատուեցան Յիսուսին քովէն, Պետրոս ըսաւ Յիսուսին. «Վա՛րդապետ, աղէկ է որ հոս կենանք ու երեք խրճիթ շինենք, մէկը՝ քեզի եւ մէկը՝ Մովսէսին ու մէկը՝ Եղիային, վասն զի չէր գիտեր թէ ի՛նչ կը խօսէր։
armenian-2017 Երբ անոնք զատուեցան Յիսուսին քովէն, Պետրոս ըսաւ Յիսուսին. «Վա՛րդապետ, աղէկ է որ հոս կենանք ու երեք խրճիթ շինենք, մէկը՝ քեզի եւ մէկը՝ Մովսէսին ու մէկը՝ Եղիային,» վասն զի չէր գիտեր թէ ի՛նչ կը խօսէր։
armenian-2018 Եվ երբ նրանք հեռանում էին նրանից, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար լավ է, որ այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ չգիտեր, թե ի՛նչ էր խոսում։
armenian-2019 Երբ Մովսէս ու Եղիա կը մեկնէին, Պետրոս ըսաւ Յիսուսի. – Վարդապե՛տ, լաւ է որ հոս մնանք. երեք վրաններ շինենք՝ մէկը քեզի, մէկը Մովսէսի եւ միւսը Եղիայի համար։ Սակայն չէր գիտեր թէ ի՞նչ կ՚ըսէր։
armenian-nea Այն ժամին, երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չգիտեր, թե ինչ էր խոսում։