Luke 8:27 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նա դուրսը ցամաքը գնալիս, քաղաքիցը մի մարդ պատահեց նորան, որ դեւեր ունէր բաւական ժամանակից հետէ, եւ հագուստ չէր հագած եւ տան մէջ չէր կենում այլ գերեզմաններումը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ |
| Armenian Western NT 1994? | Երբ ինք ցամաք ելաւ, քաղաքէն մարդ մը հանդիպեցաւ իրեն: Ան դեւեր ունէր ներսը՝ երկար ժամանակէ ի վեր. հանդերձ չէր հագներ, ո՛չ ալ տան մէջ կը բնակէր, հապա՝ գերեզմաններու մէջ: |
| armenian-1853 | Ինք ցամաքը ելլելուն պէս՝ այն քաղաքէն մարդ մը ելաւ դէմը, որուն ներսը շատ ատենէ ի վեր դեւեր կային ու անիկա հանդերձ չէր հագներ, ոչ ալ տան մէջ կը բնակէր, հապա գերեզմաններու մէջ։ |
| armenian-2017 | Ինք ցամաքը ելլելուն պէս՝ այն քաղաքէն մարդ մը ելաւ դէմը, որուն ներսը շատ ատենէ ի վեր դեւեր կային ու անիկա հանդերձ չէր հագներ, ոչ ալ տան մէջ կը բնակէր, հապա գերեզմաններու մէջ։ |
| armenian-2018 | Երբ նա ցամաք ելավ, քաղաքից մի մարդ պատահեց նրան, որ դևեր ուներ։ Նա բավական ժամանակ հագուստ չէր հագել ու տան մեջ չէր ապրում, այլ գերեզմաններում։ |
| armenian-2019 | Յիսուս հազիւ ցամաք ելած էր, ահա իրեն հանդիպեցաւ քաղաքէն մէկը, որ չար ոգիներ ունէր ներսիդին։ Այս մարդը երկար ատենէ ի վեր հագուստ չէր հագներ եւ տան մէջ չէր բնակեր, այլ՝ ժայռափոր գերեզմաններու մէջ։ |
| armenian-nea | Եվ երբ Հիսուսը ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։ |