Luke 4:29 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ վեր կացան՝ նորան քաղաքիցը դուրս հանեցին, եւ տարան նորան մինչեւ այն սարի գլուխը որի վերայ նորանց քաղաքը շինուած էր, որ բարձր տեղիցը վայր գցեն նորան։ |
| Armenian Eastern Bible 1994 | եւ վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչեւ դարաւանդը այն լերան, որի վրայ շինուած էր իրենց քաղաքը, |
| Armenian Western NT 1994? | ուստի կանգնելով՝ դուրս հանեցին զայն քաղաքէն, եւ տարին զայն մինչեւ այն լերան ցցուած ծայրը՝ որուն վրայ իրենց քաղաքը կառուցանուած էր, որպէսզի բարձր տեղէն վար նետեն զայն: |
| armenian-1853 | Ու ելան զանիկա քաղաքէն դուրս հանեցին ու տարին զանիկա մինչեւ այն լերան ցցուած ծայրը, որուն վրայ իրենց քաղաքը շինուած էր, որպէս զի զանիկա բարձր տեղէն վար ձգեն։ |
| armenian-2017 | ու ելան զանիկա քաղաքէն դուրս հանեցին ու տարին զանիկա մինչեւ այն լերան ցցուած ծայրը, որուն վրայ իրենց քաղաքը շինուած էր, որպէս զի զանիկա բարձր տեղէն վար ձգեն։ |
| armenian-2018 | Եվ վեր կացան, նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև այն լեռնագագաթը, որի վրա իրենց քաղաքն էր կառուցված, որպեսզի գահավեժ անեն նրան։ |
| armenian-2019 | Ելան, Յիսուսը քաղաքէն դուրս հանեցին եւ գահավէժ ընելու նպատակով զայն տարին մինչեւ կատարը այն լերան, որուն վրայ շինուած էր իրենց քաղաքը։ |
| armenian-nea | և վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև դարավանդը այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, որպեսզի նրան գահավեժ անեն։ |