Luke 18:39 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ նորանք՝ որ առաջից գնում էին, յանդիմանում էին նորան, որ լռէ. իսկ նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ինձ ողորմիր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: |
| Armenian Western NT 1994? | Անոնք որ առջեւէն կ՚երթային՝ կը յանդիմանէին զայն, որպէսզի լռէ: Բայց ան ա՛լ աւելի կ՚աղաղակէր. «Դաւիթի՛ Որդի, ողորմէ՜ ինծի»: |
| armenian-1853 | Անոնք որ առջեւէն կ’երթային, կը յանդիմանէին զանիկա, որպէս զի լռէ, բայց անիկա ալ աւելի կ’աղաղակէր. «Որդի՛ Դաւթի, ողորմէ՛ ինծի»։ |
| armenian-2017 | Անոնք որ առջեւէն կ’երթային, կը յանդիմանէին զանիկա, որպէս զի լռէ, բայց անիկա ալ աւելի կ’աղաղակէր. «Որդի՛ Դաւթի, ողորմէ՛ ինծի»։ |
| armenian-2018 | Նրանք, որ առջևից էին գնում, նրան սաստում էին, որ լռի. իսկ նա ավելի էր աղաղակում. «Դավթի՛ որդի, ողորմի՛ր ինձ»։ |
| armenian-2019 | Առջեւէն գացողները սաստեցին զայն՝ որ լռէ, իսկ անիկա աւելի բարձր ձայնով կ՚աղաղակէր. – Դաւիթի՜ Որդի, ողորմէ՛ ինծի։ |
| armenian-nea | Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ |