Luke 13:4 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Կամ այն տասնեւութ հոգին, որոնց վերայ Սելովամի միջի աշտարակը վայր ընկաւ, եւ նորանց սպանեց. կարծո՞ւմ էք, թէ նորանք աւելի պարտաւոր էին քան թէ Երուսաղէմումը բնակող բոլոր մարդիկը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի |
| Armenian Western NT 1994? | Կամ թէ այն տասնութ հոգիները, որոնց վրայ Սելովամի աշտարակը ինկաւ եւ սպաննեց զանոնք, կը կարծէ՞ք թէ անոնք Երուսաղէմ բնակող բոլոր մարդոցմէ աւելի յանցաւոր էին: |
| armenian-1853 | Կամ թէ այն տասնըութը հոգին, որոնց վրայ Սելովամի աշտարակը ինկաւ եւ զանոնք մեռցուց. կը կարծէ՞ք թէ անոնք Երուսաղէմի մէջ բնակած բոլոր մարդոցմէ աւելի պարտաւոր էին։ |
| armenian-2017 | Կամ թէ այն տասնըութը հոգին, որոնց վրայ Սելովամի աշտարակը ինկաւ եւ զանոնք մեռցուց. կը կարծէ՞ք թէ անոնք Երուսաղէմի մէջ բնակած բոլոր մարդոցմէ աւելի պարտաւոր էին։ |
| armenian-2018 | Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փլվեց ու սպանեց նրանց։ Կարծում եք, թե նրանք Երուսաղեմում բնակվողներից ավելի հանցավո՞ր էին։ |
| armenian-2019 | Կամ ի՞նչ կը մտածէք այն տասնըութը մարդոց մասին, որոնց վրայ ինկաւ աշտարակը Սելովամի մէջ եւ սպաննեց զանոնք։ Անոնք աւելի՞ յանցաւոր էին քան Երուսաղէմի բոլոր բնակիչները։ |
| armenian-nea | Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ |