Luke 13:16 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց սա՝ Աբրահամի աղջիկը լինելով, որին սատանան ահա տասնեւութ տարի է որ կապել էր, արժան չէ՞ր որ շաբաթ օրն այն կապանքիցն արձակուէր։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել |
| Armenian Western NT 1994? | Հապա ասիկա՝ որ Աբրահամի աղջիկ էր, եւ ահա՛ տասնութ տարի Սատանան կապած էր զայն, պէտք չէ՞ր որ Շաբաթ օրը արձակուէր այդ կապէն»: |
| armenian-1853 | Հապա ասիկա որ Աբրահամի աղջիկ էր, որ ահա տասնըութ տարի Սատանան զանիկա կապած էր, չէ՞ր վայլեր որ շաբաթ օրը այն կապէն արձակուի»։ |
| armenian-2017 | Հապա ասիկա որ Աբրահամի աղջիկ էր, որ ահա տասնըութ տարի Սատանան զանիկա կապած էր, չէ՞ր վայլեր որ Շաբաթ օրը այն կապէն արձակուի»։ |
| armenian-2018 | Իսկ սա, Աբրահամի դուստր լինելով, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, պետք չէ՞ր, որ շաբաթ օրն այդ կապանքից արձակվեր»։ |
| armenian-2019 | Իսկ այս կինը, որ Աբրահամի աղջիկ է եւ Սատանային կողմէ տասնըութը տարիէ ի վեր գերուած, չէ՞ր արժեր որ Շաբաթ օրով ազատէի։ |
| armenian-nea | Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ |