Luke 12:36 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ դուք նման եղէք մարդկանց, որ սպասում են իրանց տիրոջը, թէ նա երբ ետ կ’դառնայ հարսանիքից. որ երբոր գայ եւ դուռը թակէ, շուտով բանան նորա համար։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ |
| Armenian Western NT 1994? | եւ դուք նմա՛ն եղէք այն մարդոց, որ կը սպասեն իրենց տիրոջ թէ ե՛րբ պիտի վերադառնայ հարսանիքէն. որպէսզի երբ գայ ու դուռը բախէ՝ իսկոյն բանան անոր: |
| armenian-1853 | Դուք եղէք այն մարդոց նման՝ որոնք իրենց տիրոջը կը սպասեն, թէ ե՞րբ պիտի դառնայ հարսանիքէն. որպէս զի երբ գայ եւ դուռը զարնէ, իսկոյն բանան անոր։ |
| armenian-2017 | Դուք եղէք այն մարդոց նման՝ որոնք իրենց տիրոջը կը սպասեն, թէ ե՞րբ պիտի դառնայ հարսանիքէն. որպէս զի երբ գայ եւ դուռը զարնէ, իսկոյն բանան անոր։ |
| armenian-2018 | Եվ դուք այն մարդկանց նմա՛ն եղեք, որոնք իրենց տիրոջն են սպասում, թե նա հարսանիքից ե՛րբ կվերադառնա, որպեսզի երբ գա ու դուռը բախի, իսկույն բացեն։ |
| armenian-2019 | նման այն ծառաներուն, որոնք կը սպասեն որ իրենց տէրը հարսանիքէն վերադառնայ, որպէսզի երբ տէրը գայ եւ դուռը զարնէ՝ իրենք անմիջապէս բանան դուռը։ |
| armenian-nea | Եվ դուք նմանվե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե ե՛րբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի, երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն։ |