Luke 11:42 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ անանուխի եւ փեգենայի եւ ամեն բանջարի տասանորդ էք տալիս, եւ Աստուծոյ իրաւունքը եւ սէրը զանց էք անում. այս պէտք էր անել, եւ նորանք չ’թողել։ |
| Armenian Eastern Bible 1994 | Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»: |
| Armenian Western NT 1994? | «Բայց վա՜յ ձեզի՝ Փարիսեցիներուդ, որ կը վճարէք անանուխին, փեգենային եւ ամէն տեսակ բանջարեղէնի տասանորդը, բայց զանց կ՚ընէք իրաւունքը եւ Աստուծոյ սէրը. ասո՛նք պէտք է ընէիք, ու զանոնք չթողուիք: |
| armenian-1853 | «Բայց վա՜յ ձեզի փարիսեցիներուդ, որ անանուխին ու փեգենային եւ բոլոր խոտեղէններուն տասանորդը կը վճարէք, բայց զանց կ’ընէք իրաւունքը եւ Աստուծոյ սէրը. ասոնք պէտք է ընէիք եւ զանոնք չձգէիք։ |
| armenian-2017 | «Բայց վա՜յ ձեզի Փարիսեցիներուդ, որ անանուխին ու փեգենային եւ բոլոր խոտեղէններուն տասանորդը կը վճարէք, բայց զանց կ’ընէք իրաւունքը եւ Աստուծոյ սէրը. ասոնք պէտք է ընէիք եւ զանոնք չձգէիք։ |
| armenian-2018 | Բայց վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ անանուխի, փեգենայի ու ամեն բանջարեղենի տասանորդ եք տալիս, իսկ Աստծու արդարությունն ու սերը զանց եք առնում. նախ այս պետք էր անել, իսկ դրանք զանց չառնել։ |
| armenian-2019 | Վա՜յ ձեզի, Փարիսեցինե՛ր, որ անանուխին, փեգենային եւ այլ կանաչեղէններուն տասանորդը կու տաք, բայց կ՚անտեսէք Աստուծոյ արդարութիւնն ու սէրը։ Ասոնք պէտք էր գործադրել, առանց միւսները անտեսելու։ |
| armenian-nea | Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի, բայց զանց եք անում Աստծու արդարությունն ու սերը. այս բաները պետք էր անել, բայց մյուսները զանց չանել։ |