Luke 11:39 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Տէրն էլ ասեց նորան. Հիմա դուք Փարիսեցիներդ բաժակի եւ ամանի դրսի կողմը սրբում էք. բայց ձեր ներսը լիքն է յափշտակութիւնով եւ չարութիւնով։ |
| Armenian Eastern Bible 1994 | Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կը լինի: |
| Armenian Western NT 1994? | Տէրը ըսաւ անոր. «Հիմա դուք՝ Փարիսեցինե՛ր, կը մաքրէք գաւաթին ու պնակին արտաքինը, բայց ձեր ներքինը լեցուն է յափշտակութեամբ եւ չարութեամբ: |
| armenian-1853 | Տէրը ըսաւ անոր. «Հիմա դուք՝ փարիսեցիներ, գաւաթին ու պնակին դուրսիդին կը մաքրէք, բայց ձեր ներսիդին յափշտակութեամբ եւ չարութեամբ լեցուն է։ |
| armenian-2017 | Տէրը ըսաւ անոր. «Հիմա դուք՝ Փարիսեցիներ, գաւաթին ու պնակին դուրսիդին կը մաքրէք, բայց ձեր ներսիդին յափշտակութեամբ եւ չարութեամբ լեցուն է։ |
| armenian-2018 | Տերը նրան ասաց. «Հիմա դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։ |
| armenian-2019 | Տէրը ըսաւ անոր. – Հիմադուք՝ Փարիսեցիներդ, գաւաթին եւ պնակին արտաքինը մաքրելու մտահոգ էք, մինչ ձեր ներսը յափշտակութեամբ եւ չարութեամբ լեցուն է։ |
| armenian-nea | Տերը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ դուք ներքուստ հափշտակող եք և լի չարությամբ։ |