Luke 11:26 — Compare Translations
8 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ աւելի չար եօթը ոգիներ է առնում՝ եւ մտնում բնակվում է այնտեղ, եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը։ |
| Armenian Eastern Bible 1994 | Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»: |
| Armenian Western NT 1994? | Այն ատեն կ՚երթայ, եւ իրեն հետ կ՚առնէ ուրիշ եօթը ոգիներ՝ իրմէ աւելի չար, ու մտնելով՝ կը բնակին հոն, եւ այդ մարդուն վերջին վիճակը առաջինէն աւելի գէշ կ՚ըլլայ»: |
| armenian-1853 | Այն ատեն կ’երթայ եւ իրեն հետ կ’առնէ եօթը ուրիշ ոգիներ՝ իրմէ աւելի չար ու մտնելով հոն կը բնակին եւ այն մարդուն վերջը առաջինէն գէշ կ’ըլլայ»։ |
| armenian-2017 | Այն ատեն կ’երթայ եւ իրեն հետ կ’առնէ եօթը ուրիշ ոգիներ՝ իրմէ աւելի չար ու մտնելով հոն կը բնակին եւ այն մարդուն վերջը առաջինէն գէշ կ’ըլլայ»։ |
| armenian-2018 | Այն ժամանակ գնում է և իրենից ավելի չար ևս յոթ ոգիներ է վերցնում, և մտնում, բնակվում են այնտեղ, և այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։ |
| armenian-2019 | Ապա կ՚երթայ եւ կը բերէ իրմէ աւելի չար եօթը այլ ոգիներ, որոնց հետ ներս մտնելով՝ կը բնակի հոն, որով այդ մարդուն վերջը իր նախկին վիճակէն աւելի գէշ կ՚ըլլայ։ |
| armenian-nea | Այն ժամանակ գնում և վերցնում է իրենից ավելի չար յոթ այլ դևեր և մտնում, բնակվում է այնտեղ, և այն մարդու վերջին վիճակը լինում է ավելի վատ, քան նախկինը»։ |