Leviticus 9:22 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ Ահարօնն իր ձեռքերը ժողովրդի վերայ բարձրացրեց, եւ օրհնեց նորանց. Եւ մեղքի պատարագն ու ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը մատուցանելուց յետոյ իջաւ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Ահարոնն իր ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց ժողովրդին եւ ներքեւ իջաւ մեղքերի քաւութեան, ողջակէզի ու փրկութեան համար |
| armenian-1853 | Եւ Ահարոն իր ձեռքերը ժողովուրդին վրայ երկնցուց ու օրհնեց զանոնք եւ մեղքի պատարագն ու ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը մատուցանելէն ետքը իջաւ։ |
| armenian-2018 | Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։ |
| armenian-nea | Ահարոնը, ձեռքերը վեր բարձրացնելով, օրհնեց ժողովրդին և իջավ՝ մեղքերի քավության, ողջակեզի ու փրկության զոհաբերությունները կատարելուց հետո։ |