Leviticus 4:7 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Եւ քահանան արիւնիցը քսէ Եհովայի առաջին անուշահոտ խունկի սեղանի եղջիւրների վերայ, որ ժողովքի խորանումն է. Եւ զուարակի մնացած բոլոր արիւնը թափէ ժողովքի խորանի դրան մօտ եղած ողջակէզի սեղանի յատակի վերայ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Քահանան Տիրոջ առաջ զուարակի արիւնից թող քսի վկայութեան խորանում գտնուող խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին։ |
| armenian-1853 | Եւ քահանան արիւնէն քիչ մը թող դնէ Տէրոջը առջեւ անուշահոտ խունկի սեղանին եղջիւրներուն վրայ որ վկայութեան խորանին մէջ է ու զուարակին մնացած բոլոր արիւնը վկայութեան խորանին դրանը քով եղած ողջակէզի սեղանին յատակը թող թափէ։ |
| armenian-2018 | Քահանան զվարակի արյունից թող քսի ժողովի վրանում՝ Տիրոջ առաջ գտնվող անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին։ Զվարակի մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի հատակին։ |
| armenian-nea | Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռանը գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։ |