Leviticus 22:13 — Compare Translations
5 translations compared side by side
| Translation | Text |
|---|---|
| Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն) | Բայց եթէ քահանայի աղջիկը որբեւայրի կամ արձակուած լինի՝ եւ զաւակ չունենայ, եւ ետ դառնայ իր հօր տունը, այն ժամանակ իր աղջկութեան ժամանակի պէս իր հօր հացիցն ուտէ. Սակայն ոչ մի օտարական նորանից չուտէ։ |
| Armenian Eastern Bible 1994 | Իսկ եթէ քահանայի դուստրը այրիանայ կամ ամուսնալուծուած լինի եւ առանց զաւակ ունենալու վերադառնայ հայրական տունը, ապա, |
| armenian-1853 | Բայց եթէ քահանային աղջիկը որբեւարի կամ արձակուած ըլլայ ու զաւակ չունենայ եւ իր հօրը տունը դարձած ըլլայ, այն ատեն իր աղջկութեան ժամանակին պէս իր հօրը հացէն կրնայ ուտել, սակայն օտարական մը անկէ բնաւ պէտք չէ ուտէ։ |
| armenian-2018 | Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։ |
| armenian-nea | Իսկ եթե քահանայի դուստրն այրիանա կամ ամուսնալուծվի և առանց զավակ ունենալու վերադառնա հայրական տունը, ապա, ինչպես իր մանկության օրերին, կարող է ուտել իր հոր հացից։ Քահանայական ընտանիքին չպատկանող որևէ մեկը թող դրանից չուտի։ |